Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

… կասկածու՞մ եք, ապա գնացեք Իսրայել և հարցրեք, թե ինչով էր զբաղվում Կլաուդիա Բուշը Ռամալահում և Արևելյան Երուսաղեմում

… կասկածու՞մ եք, ապա գնացեք Իսրայել և հարցրեք, թե ինչով էր զբաղվում Կլաուդիա Բուշը Ռամալահում և Արևելյան Երուսաղեմում
24.01.2025 | 17:36

Ո՞վ ես դու Կլաուդիա Բուշ:

Ինչո՞վ է զբաղվում Հայաստանում Գերմանիայի դեսպանը:

Շուրջ կես տարի առաջ Գերմանիան Հայաստան է գործուղել նոր դեսպանին:

Կլաուդիա Բուշն ի տարբերություն նախկին դեսպանների չունի հարուստ կենսագրություն, ավելին` գրեթե չունի դիվանագիտական աշխատանքի փորձ: Չնայած պատկառելի տարիքի, արտակարգ և լիազոր դեսպանի կարգավիճակ Կլաուդիան մինչև Հայաստան գալը չի ունեցել: Սակայն, եթե Հայաստանում դեսպան նշանակվելն առաջխաղացում է համարվում, ապա ստացվում է, որ Կլաուդիա Բուշն, այնուամենայնիվ, ինչ-որ կերպ արժանացել է ինչ-որ մեկի վստահությանը:

Վերջինիս կենսագրության կցկտուր տեղեկություններից պարզում ենք, որ նա 2012-16 թթ. Ռամալահում Պաղեստինի ներկայացուցչությունում աշխատել է որպես «մշակույթի, քաղաքականության և մարդու իրավունքների» գծով խորհրդական, իսկ 2018-20 թթ.` Արևելյան Երուսաղեմում ինչ-որ գերմանական դպրոցի «ոչ հրապարակային» պաշտոնում:

Հարկ եմ համարում հիշեցնել, որ Ռամալահը պաղեստինյան ինքնավարության մայրաքաղաքն է, իսկ Արևելյան Երուսաղեմը պաղեստինցիներով բնակեցված Իսրայելի մի հատվածն է:

Ոչինչ չեմ պնդում, սակայն ասեմ, որ Ռամալահն ու Արևելյան Երուսաղեմը միշտ գտնվել են իսրայելական հետախուզության առաջնահերթ թիրախում: Հնարավոր չէ Ռամալահում կամ Արևելյան Երուսաղեմում «մշակույթի, քաղաքականության և մարդու իրավունքների» «խորհրդատվությամբ» զբաղվել, ավելին` ինչ-որ դպրոցում «անհայտ» պաշտոնյա լինել առանց Իսրայելի հատուկ ծառայությունների իմացության:

Հայաստան գալուն պես, Կլաուդիա Բուշը անթաքույց սկսեց «հետաքրքրվել» Հայաստանի սահմաններով, օրինակ, Երասխով:

Որպես այդօրինակ «հետաքրքրության» պաշտոնական վարկած է ներկայացվում Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության պարեկային ծառայության հետ շփվելու Կլաուդիայի «անասելի ցանկությունը»:

Հայաստանում Գերմանիայի դեսպանի պաշտոնում Կլաուդիա Բուշի նշանակվելուց հետո, դեսպանությունը (German Embassy Yerevan) սկսել է զբաղվել ՀՀ քաղաքացիների ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՄԲ: Մասնավորապես` ինչու՞ եք ցանկանում Եվրոպա մեկնել, ի՞նչ եկամուտներ ունեք, որտեղի՞ց են եկամուտները, ցույց տվեք Ձեր բանկային հաշվի շարժը, վճարե՞լ եք արդյոք պետական հարկերը, ներկայացրեք ՀՀ ՊԵԿ-ի մասով ֆինանսական շարժը, որքա՞ն եկամուտ ունի Ձեր հայրը (մայրը, քույրը, եղբայրը, ամուսինը ...), ինչպե՞ս եք կարողացել գումար խնայել և բանկում ավանդ ունենալ, ավանդի տեսքով որքա՞ն գումար ունի Ձեր հայրը (մայրը, քույրը, եղբայրը, ամուսինը ...), որտե՞ղ է 2 տարվա վաղեմության Վիեննա-Մյունխեն ավտոբուսի տոմսի թղթային տարբերակը, ինչու՞ եք հիվանդացել սեզոնային գրիպով, ինչու՞ եք գնացել Իտալիա ... Իսկ ամենախայտառակը` «կասկածում ենք», «արժանահավատ չէ» ...

Ի՞նչ ասեմ:

Կասկածանքը բարոյական կատեգորիա չէ, սակայն, եթե, այնուամենայնիվ, կասկածում եք, ապա գնացեք Իսրայել և հարցրեք, թե ինչով էր զբաղվում Կլաուդիա Բուշը Ռամալահում և Արևելյան Երուսաղեմում:

Ի դեպ, այդ հարցերը փոխկապակցված են մեկ այլ` ինչո՞վ է Կլաուդիա Բուշը զբաղվում Հայաստանի սահմանամերձ գոտում, հարցի հետ:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1868

Մեկնաբանություններ